211652_close_icon
views-count1934 դիտում article-date 13:35 05-10-2016

Բիլ Քլինթոնը Օբամայի առողջապահական ծրագիրն անվանել է «աշխարհի ամենախելահեղ ծրագիր»

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը խսւտ քննադատության է արժանացրել երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի՝ Obamacare առողջապահական բարեփոխիչ ծրագիրը, գրում է The Hill-ը։ «Դուք աշխարհի ամենաանխելք ծրագիրն ունեք, որում ավելի քան 25 մլն մարդ անսպասելի մուտք ունի դեպի առողջապահական ծառայություններ»,-ասել է Քլինթոնը՝ Միչիգան նահանգում ելույթ ունենալով կնոջ` Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի շրջանակներում և հավելելով, որ այն աշխատում է միայն դրամական օժանդակություն ստացող անձանց համար: ԱՄՆ-ի նախկին նախագահի խոսքով՝ այդ մարդկանց ապահովագրական ներդրումները կրկնապատկվում են, իսկ վճարումները կրճատվում կրկնակի անգամ։

Նմանատիպ նյութեր