Կրեմլն արձագանքել է ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի հայտարարությանը
Ռուսաստանը չի միջամտում և մտադիր էլ չէ միջամտել ԱՄՆ-ի նախընտրական հռետորությանը, հատարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նա նշել է, որ կցանկանար, որպեսզի Ռուսաստանի անունը այդ հարցում միայն դրական միտումով հայտնվեր։
«Ցավոք, մենք գիտենք, որ ռուսական քարտը և մեր նախագահին հիշելը փաստացիորեն դարձել է Ամերիկայում նախընտրական քարոզարշավի անջարանջատելի մի մասը»,-հավելել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը ձախողել է Սիրիայում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքը։