211652_close_icon
views-count6963 դիտում article-date 15:32 05-10-2016

Տավուշի Աչաջուր գյուղում 5կգ 230գ քաշով երեխա է ծնվել

Հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել, տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը նշել է, որ արական սեռի նորածին հսկան կշռում է 5կգ 230 գ, իսկ հասակը 57 սանտիմետր է: Փոքրիկը ծնվել է բնական ճանապարհով: Եվ նորածինը, և նրա մայրը՝ Ազատամուտ գյուղի բնակչուհի Ալվարդ Ղիասյանը, իրենց հիանալի են զգում: [img]/ups/images/0065023001475667081320817.jpg[/img]

Նմանատիպ նյութեր