211652_close_icon

Կադիրովը 3-րդ անգամ վերընտրվել է Չեչնիայի նախագահ՝ ստանալով քվեների 98 տոկոսը

views-count5661 դիտում article-date 19:10 05-10-2016
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Չեչնիայում անցկացված ընտրություններում, նախնական տվյալներով, հանրապետության ղեկավար Ռ.Կադիրովը վերընտրվել է 3-րդ անգամ՝ ստանալով ձայների շուրջ 98 տոկոսը: Նրա մրցակիցները անգամ ձայների 2 տոկոս չեն ստացել: Հիշեցնենք, որ Կադիրովը ղեկավարում է Չեչնիան 2007 թվականից: Ընդդիմադիրները մեղադրում են նրան մարդու իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ մարդկանց առևանգելու, կտտանքների ենթարկելու և Լինչի դատաստանի ենթարկելու համար:

Նմանատիպ նյութեր