211652_close_icon
views-count3107 դիտում article-date 22:57 21-11-2018

ԵՊԲՀ «Վերնատուն» երգչախումբը մասնակցել է Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համապետական գիտաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ հայ լեզվաբան, պրոֆեսոր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, մանկավարժ Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համապետական գիտաժողով, որին մասնակցում էր նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և նույն ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը: Համապետական գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, այնուհետև զեկուցումներով հանդես եկան բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը: ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը ևս ջերմորեն շնորհավորեց Աշոտ Աբրահամյանի 100-ամյա հոբելյանը՝ նշելով, որ բախտ է ունեցել ներկա լինելու նաև մեր մի շարք երախտավորների, անվանի լեզվաբանների հոբելյաններին. «Ներկա եմ եղել Արարատ Ղարիբյանի 70-ամյա հոբելյանին, Հրաչյա Աճառյանի 140-ամյակին, Գևորգ Ջահուկյանի 95-ամյակին, Վաղարշակ Քոսյանի 90-ամյակին, և այսօր էլ ներկա եմ Աշոտ Աբրահամյանի 100-ամյա հոբելյանին: Ես բախտ եմ ունեցել լինելու Արարատ Ղարիբյանի, Վաղարշակ Քոսյանի, Աշոտ Աբրահամյանի ուսանողը, ինչպես նաև երկար տարիներ աշխատել եմ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ղեկավարած Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը»: Հենրիետա Սուքիասյանը նաև ընդգծեց, որ թվարկած հոբելյանական հանդեսներից երեքում հանդես է եկել նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը: «Այսօրվա հանդեսը նույնպես կզարդարի «Վերնատուն» երգչախմբի ելույթը: Խմբի ուսանողները օտարազգիներ և սփյուռքահայեր են՝ հնդիկներ, պարսիկներ, հորդանանցիներ և սիրիահայեր, ովքեր կերգեն ժողովրդական երգեր և կասմունքեն հայերենով»,- իր խոսքը եզրափակեց ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր