211652_close_icon
views-count5408 դիտում article-date 21:37 05-10-2016

Թբիլիսիում Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք և երթ են կազմակերպել

Թբիլիսում ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը երթ է անցկացրել Ռուսթավելի պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Այսօր ավելի վաղ Թբիլիսիի Վարդերի հրապարակում տեղի էր ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հանրահավաքը: Ամբիոնից ելույթ են ունեցել կուսակցության առաջնորդները, իսկ Սաակաշվիլին Օդեսայից հավաքվածներին դիմել է հեռուստակամուրջի միջոցով: Կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ ցույցին հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկա Մելիան կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին շարժվել դեպի Ազատության հրապարակ, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայի մյուս ծայրին: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին: Հիմնական մրցակիցներն են նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնած «Վրացական երազանք» և Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունները:

Նմանատիպ նյութեր