27697 դիտում
13:49 02-12-2023
«Թե՛ վարորդներից, թե՛ հետիոտնից կրկնակի ավելի զգոնություն և զգուշություն է պահանջվում»․ Գոռ Թադևոսյանը՝ Երևանի ամենառիսկային փողոցների, ՃՏ հանցագործությունների մասին․ Iravaban.net
Երևանում ամենառիսկայինը Բագրատունյաց, Տիգրան Մեծի, Արշակունյաց, Գայի, Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաներն են, Խանջյան, Սեբաստիա, Արտաշիսյան, Ագաթանգեղոսի փողոցներն են, որտեղ ամենահաճախն են կատարվում ՃՏ հանցագործություններ։ Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանը։
– Պարոն Թադևոսյան, կարո՞ղ եք նշել, թե ինչ առանձնահատկություններ ունեն Ձեր բաժնում քննվող գործերը։
– ՃՏՀ բաժնում քննվող վարույթների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տվյալ բաժնում քննվում են միայն ճանապարհատրանսպորտային հանցագործությունների ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձանց կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու վերաբերյալ քրեական վարույթներ: Նշեմ նաև, որ ՃՏՀ քննության բաժինը որպես առանձնացված ստորաբաժանում միակն է ինչպես Երևան քաղաքում այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:
-Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների ինչպիսի՞ դինամիկա եք նկատել Երևան քաղաքում այս տարվա ընթացքում։ Որոնք են Երևան քաղաքում կատարվող՝ ծանր մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքերով դեպքերի հիմնական պատճառները։
–2023 թվականին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է, աճել է նաև մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Ծանր մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքերով դեպքերի հիմնական պատճառները շատ տարբեր են և յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի առանձին, քանի որ դրանց կատարման պայմանները միշտ լինում են տարբեր, սակայն հիմանական պատճառը տրանսպորտային միջոցների աճն է և քաղաքացիների (հետիոտների, վարորդների) անուշադրությունն է, որոշ դեպքերում նաև փողոցների ոչ լիարժեք կահավորումը երթևեկության անվտանգությունն ապահովող միջոցներով:
–Երևանի ո՞ր փողոցներն են ամենառիսկայինը, որտեղ ամենահաճախն են կատարվում ՃՏ հանցագործությունների և ինչով է պայմանավորված այդ հանգամանքը։
–Ամենառիսկայինը Բագրատունյաց, Տիգրան Մեծի, Արշակունյաց, Գայի, Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաներն են, Խանջյան, Սեբաստիա, Արտաշիսյան, Ագաթանգեղոսի փողոցներն են։ Եթե ուշադրություն դարձրիք, խոսքը մայրաքաղաքի ամենաբանուկ, հոծ և ծանրաբեռնված երթեկություն ունեցող փողոցներին է վերաբերում։ Երևան քաղաքում վերջին շրջանում կտրուկ ավելացել են շահագործվող տրանսպորտային միջոցները, ինչը, կարծում եմ, անզեն աչքով անգամ ակնառու է Երևանի բնակիչների համար։ Դա երկու հիմնական պատճառ ունի․ նախ՝ մեծ թվով ավտոմեքենաներ են ներկրվել և վաճառվել Հայաստանում, բացի այդ, արցախցիների բռնի տեղահանության հետևանքով Հայաստան և մայրաքաղաք տեղափոխված մեր հայրենակիցների տրանսպորտային միջոցներն են գումարվել։ Նման պայմաններում երթևեկության բոլոր մասնակիցներից՝ թե՛ վարորդներից և թե՛ հետիոտնից կրկնակի ավելի զգոնություն և զգուշություն է պահանջվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
32817 դիտում
22:35 17-12-2017
Պատերազմը չի ավարտվել, որ նոր պատերազմ «խցկենք» արանքում. Արեգ Սարդարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. iravaban.net
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված