ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ամփոփելով Սիրիայում ռոսական զորքի գործողությունները, նշել է, որ բացի այն, որ որ վերջին 1 տարում իրենց հաջողվել է Սիրիայի տարածքի զգալի մասն ազատագրել միջազգային ահանեկչական խմբավորումներից, Ռուսաստանը նաև նորագույն Х-101 հրթիռներ է կիրառել, հաղորդում է kp.ru-ն։
Շոյգուի խոսքով՝ ՌԴ Ռազմառիեզերական ուժերը ժամանակակից հայրենական արտադրության սպառազինություններով հարվածներ են հասցրել ահաբեկիչների կուտակումներին, նրանց մեծաթիվ դիրքերին։ Գործողություններին ներգրավված են եղել նաև ռազմանավեր ու Կասպյան ու Միջերկրածովյան տարածքներից սուզանավեր,իսկ ռազմական ինքնաթիռներն ու ուղղաիթռներն աշխատել են նավականին բարդ պայմաններում, սակայն ցուցադրել են բարձր հուսալիություն ու արդյունավետություն։
Հիշեցնենք, որ Սիրիայում Ռուսաստանը օպերացիաներ է սկսել 2015 թվականի սեպտեմբերի 30-ից այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնապես խնդրանքով դիմեց ՌԴ իշխանություններին։