Ռուսաստանը Սիրիայում տեղակայեց իր նորագույն C-400 զենիթահրթիռային համակարգերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել երկրի պաշտպանության նախարարության՝ Սիրիայում C-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր տեղակայելու մասին հայցը, հաղորդում է Ria Novosti-ն:
Համակարգերը արդեն տեղակայվել են սիրիական «Խմեյմին» ռազմաբազայում:
Պուտինի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ Սիրիայում տեղակայված C-400 ԶՀՀ-ները մարտական խնդիրների ավարտից հետո չեն վաճառվի և կվերադարձվեն Ռուսաստան: