211652_close_icon
views-count3487 դիտում article-date 18:15 06-10-2016

Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս օրենքով իրականացվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթներն ու սկզբունքները պետության և հասարակության, մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով` ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց կամ դրանց փորձերից:

Նմանատիպ նյութեր