1544 դիտում
18:49 06-10-2016
Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վաշինգտոնում հոկտեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված են հայ–ամերիկյան տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր:
Իսկ հոկտեմբերի 9-13-ը Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում կմասնակցի նաև «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին: Համաժողովը, որին նախատեսվում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, նպատակ ունի ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու ցուցադրել Հայաստանի մրցակցային առավելությունները:
Նմանատիպ նյութեր
3198 դիտում
14:46 06-09-2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա
3753 դիտում
21:32 14-08-2022
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Այս բաժնից
550 դիտում
16:14 19-10-2024
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ Հրթիռահրետանային զորքերի օրն է
646 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան