211652_close_icon
views-count9996 դիտում article-date 09:20 07-10-2016

Սուրիկ Խաչատրյանը կառավարություն էր եկել թղթապանակով, հանձնել այն ու հեռացել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Ի՞նչ թղթապանակ էր, հա՞ստ էր, թե՞ բարակ», այս հարցը տանջում էր ոչ միայն կառավարության նիստին հետևող լրագրողներին, այլև բոլոր նրանց, ովքեր նկատել էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձեռքի թղթապանակը։ Գուցե թղթապանակը գլխավոր դերում չլիներ, եթե պաշտոնից նրա հեռացումը այդ նույն օրը չիրականացվեր։ Երեկ նա կառավարություն էր եկել ինչ-որ թղթապանակով, հանձնել այն ու հեռացել։ Բայց Սուրիկ Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյան չէր լինի, եթե օրենք չխախտեր, նրա մեքենան երթևեկության կանոնները ցուցադրաբար արհամարհելով արագ հեռացել է տարածքից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր