211652_close_icon
views-count6675 դիտում article-date 11:19 07-10-2016

Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ

Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր