Հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը կայուն-ծանր է
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 7-ին տեղի ունեցած ակտիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հակառակորդը իր հերթին կրել է կենդանի ուժի կորուստներ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: