4829 դիտում
20:18 07-10-2016
Վարուժան Սուքիասյան. Վաղը պետք է անմնացորդ նվիրվենք խաղին
Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
[b]- Լևոն, նախորդ խաղերում բացակայում էիք վնասվածքի պատճառով: Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա:
[/b]
-Հիմա արդեն ավելի լավ եմ զգում և 90 րոպե խաղացել եմ վերջին խաղի ընթացքում:
[b]-Լևոն, ինչպիսի՞ն է թիմի տրամադրվածությունը:
[/b]
- Շատ լավ, մարտական, գիտենք, որ նախորդ խաղում այնքան էլ լավ չենք հանդես եկել և կփորձենք լրացնել բացը վաղվա խաղում:
[b]-Պարոն Սուքիասյան, Դուք նշել էիք, որ Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը հոգեբանական առումով շատ կարևոր է հավաքականի համար, այնուհետև պարզ դարձավ, որ Մխիթարյանը չի կարող մասնակցել հանդիպմանը: Ինչպիսի՞ն է թիմի հոգեբանական վիճակը հիմա:
[/b]
- Ֆուտբոլիստները տրամադրված են, ինձ թվում է, որ մեր տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղին և վաղը պետք է անմնացորդ նվիրվեն խաղին:
[b]-Այս ընթացքում շփվե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի հետ:
[/b]
- Մինչև երեկ անընդհատ բանակցությունների մեջ էինք, երեկ նա նաև զրուցել է բժշկի հետ, բայց նրան չեն թույլատրել մասնակցել առաջիկա հանդիպմանը:
[b]- Նախորդ խաղերի համեմատ հավաքական եք հրավիրել ավելի քիչ թվով հարձակվողների: Ինչպե՞ս եք գնահատում մեր հարձակողական ներուժը այս խաղի համար` հատկապես հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը:
[/b]
- Ես նայում եմ բոլոր ֆուտբոլիստներին, բոլորն էլ մեր տեսադաշտում են, ավելի լավ է սպասենք վաղվա խաղին, որպեսզի տեսնենք, թե նրանք որքանով կարդարացնեն սպասելիքները: Ես կուզեմ մի փոքր բացել չակերտները: Եկեք իրատես լինենք. այդ ֆուտբոլիստներից շատերը իրենց թիմերում չեն խաղում, արագաուժային ֆուտբոլ դավանող թիմերի դեմ չեն դիմանում ֆիզիկապես: Այնպես որ կարծում եմ, որ այն ֆուտբոլիստները որոնք հրավիրվել են հավաքական ներքին առաջնությունից, պետք է նույնիսկ ավելի լավ խաղան: Տեսնենք:
[b]- Արաս Օզբիլիսը նույնպես առանց խաղային պրակտիկա ունենալու է ժամանել հավաքական: Ինչպե՞ս եք գնահատում նրա վիճակը:
[/b]
- Իմ կարծիքով նա կկարողանա որոշակիորեն օգնել մեզ իր փորձի, խաղային որակների շնորհիվ:
[b]- Չե՞ք կարծում, որ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը լրացուցիչ մոտիվացիա կլինի այն ֆուտբոլիստների համար, ովքեր պետք է փորձեն խաղալ լրացուցիչ տրամադրվածությամբ:
[/b]
- Մենք ունենք այն, ինչ ունենք, մարզական բախտը երես է թեքել մեզնից, սպասենք վաղվան և տեսնենք` տղաներն ինչպես կխաղան:
[b]- Ինչպե՞ս եք գնահատում շանսերը վաղվա խաղում:
[/b]
- Տղաները բավականին մարտական են տրամադրված, այդ առումով ամեն ինչ կարգին է: Նման հարցերի պատասխանը միշտ խաղն է ցույց տալիս:
[b]- Ի՞նչ կարծիք ունեք Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումի մասին:
[/b]
- Դաումը փորձառու մարզիչ է, շատ թիմեր է գլխավորել, և ավելորդ է խոսել նրա մասնագիտական որակների մասին:
Նմանատիպ նյութեր
1578 դիտում
19:12 23-12-2015
Վարուժան Սուքիասյան. Պետք է հավաքականի հետ հասնենք առավելագույն արդյունքի
2442 դիտում
22:20 31-07-2015
Վարուժան Սուքիասյան. Ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել եվրոպական ակումբային մրցաշարերում
4568 դիտում
16:33 26-03-2016
Վարուժան Սուքիասյան. Դեռ ժամանակ ունենք, թողեք աշխատենք. տեսանյութ
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2416 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում