211652_close_icon

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզում

views-count3789 դիտում article-date 21:18 07-10-2016
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային փակ մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» էին միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայաստանի ազգային հավաքականը կատարեց մի շարք տեխնիկական վարժություններ, մարզիչները վերջին ցուցումներ տվեցին ֆուտբոլիստներին վաղվա հանդիպումից առաջ: Մարզման ընթացքում տեղի ունեցավ նաև երկկողմանի խաղ: Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա վաղը` ժամը 20:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր