8348 դիտում
21:53 07-10-2016
Դավիթ Բաբայան. Ադրբեջանի գործողությունները հատուկ պատճառով պայմանավորված չեն, հակառակորդի էությունն է այդպիսին. Tert.am
ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հակառակորդի սադրիչ գործողություններին, նշեց, որ իրավիճակը պետք է գնահատել համեմատության մեջ, և եթե համեմատենք վերջին մի քանի օրվա հետ, ապա հակառակորդի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացում է նկատվում: Նա նշեց, որ Ադրբեջանի գործողությունները հատուկ պատճառով պայմանավորված չեն, այլ Ադրբեջանի էությունն է այդպիսին, քանի որ նրանց համակարգը ֆաշիստական է և հայատյաց:
«Բայց դրանից՝ էլի կան հանգամանքներ, որոնք ավելի են նպաստում Ադրբեջանի մոտ սրացումների նկատմանը: Առաջինը երկրի սոցիալտնտեսական իրավիճակն է, որը բավականին վատթարացել է, նույնիսկ իրենց ռազմական ծախսերն են կրճատել։ Լուրջ խնդիրներ կան տնտեսության տարբեր ճյուղերում, արդյունաբերությունն ընդհանրապես կանգնած է, և թմրամոլի պես ամբողջ տնտեսությունը նավթի հույսին է: Կան լուրջ դժգոհություններ բնակչության շրջանում՝ առավել ևս ապրիլյան պատերազմից հետո, քանի որ կրել են թե՛ մարդկային, թե՛ նյութական այդքան կորուստներ և չեն հասել իրենց արդյունքին: Դա դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում»,- ասաց նա և նշեց, որ այդ դժգոհությունն ինչ-որ ձևով մարելու համար՝ Ադրբեջանի իշխանությունն արտաքին թշնամու կերպարն է սևացնում:
Դավիթ Բաբայանը նշեց, որ, մեծ հաշվով, սահմանին Ադրբեջանի այս գործողությունները սպասելի են: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա բանակցային սեղանի շուրջ, ըստ նրա, կան տեխնիկական բնույթի խնդիրներ՝ զինադադարի ռեժիմն ավելի լավ վերահսկելու առումով, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբերգում նախագահների հանդիպումների ժամանակ:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2016/10/07/Davit-babayan/2156387]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2450 դիտում
19:00 18-12-2015
Մարդուն ուրախացնելը կնոջ սկզբնական էությունն էր, բայց ի՞նչ եղավ հետո
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»