7467 դիտում
18:50 01-05-2017
Դավիթ Բաբայան. Զինված ուժերն ամենաբարձր պատրաստվածության են բերվել, ուշի ուշով հետևելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին. Tert.am
Ադրբեջանում այսօր մեկնարկել են մայիսի 1-5-ը նախատեսված Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժությունները, որին մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը: Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ԶՈւ անձնակազմը, Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռներ, ինչպես նաև զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:
Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ուշի-ուշով հետևում են, զինված ուժերը բերվել են ամենաբարձր մակարդակի պատրաստվածության:
«Նույնիսկ դաշնակից երկրներից եթե որևէ մեկը զորավարժություն է իրականացնում, մյուսն իր զինված ուժերին պատրաստվածության ամենաբարձր մակարդակի է բերում։ Այդուհանդերձ մենք դա դիտարկում ենք որպես հերթական զորավարժություն և համապատասխանաբար վարում ենք մեր քաղաքականությունը։ Եթե որևէ սադրանք լինի, ապա պատասխանը կտրվի»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/05/01/Turkish-azerbajanian-mil/2357507]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր