3576 դիտում
09:31 08-10-2016
Երկիրը որևէ մի ուղղությամբ սկսել է շարժվել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «երկիրը որևէ մի ուղղությամբ սկսել է շարժվել»։
«ՉԻ» - Կարևորն, իհարկե, շարժվելն է, իսկ թե ինչ ուղղությամբ՝ էական չէ։ Համենայն դեպս՝ Արմեն Ռուստամյանն այդպես է կարծում։ Ով ինչ-որ իմաստով երևի իրավացի է։ Եթե երկիրն այնքան վատ վիճակում է, որ ավելի վատ պարզապես հնարավոր չէ, ուրեմն ինչ էլ փոխվի՝ դեպի լավն է փոխվելու։ Համ էլ՝ առած կա, չէ՞, կաթի մեջ խեղդվող գորտի մասին։ Սա այնքան է թափահարում տոտիկները, որ կաթը դառնում է թթվասեր, ու ինքը փրկվում է։
Բայց մյուս կողմից էլ՝ եթե երկիրը գտնվում է անդունդի եզրին, «որևէ մի ուղղությամբ» շարժվել չի կարելի, կարելի է շարժվել միայն ճիշտ ուղղությամբ։ Այնպես որ, մեզ մնում է միայն պարզել Հայաստանն անդունդի եզրի՞ն է, թե՞ արդեն վաղուց հատակում է, ու ինչ ուղղությամբ էլ շարժվի՝ ճիշտ է ստացվելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2714 դիտում
11:14 25-11-2016
Երկիրը պետք է արդյունավետ լինի և ոչ թե նստած բյուջեի վրա. կրճատումները շարունակվում են. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
961 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1237 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2521 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ