1431 դիտում
10:31 08-10-2016
ՀՀԿ-ն Վանաձորում գործի է դրել իրավապահ ու քրեական գործիքները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորում հնարավոր համաձայնությունը ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» միջև ՀՀԿ-ին գցել են ցայտնոտի մեջ: «Ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից Վանաձորում գործի են դրվել իրավապահ և քրեական գործիքները:
Քննիչները կանչել և սպառնացել են «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին, որը նախօրեին ծեծի էր ենթարկել Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին: Նրան սպառնացել են, որ եթե առաջիկա ավագանու նիստում փակ գաղտնի քվեարկությամբ չքվեարկի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, նրան կկալանավորեն:
Սպառնալիքներ են ստացել նաև ԲՀԿ-ական թեկնածուն՝ Այծեմնիկ Օհանյանը: Երեկ նրան սպառնացել է անձամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4091 դիտում
10:50 17-07-2015
Ո՞վ է մտել ոսկու գործի մեջ, ո՞վ է նալոգ դրել էս գործի վրա. «Ժամանակ»
26763 դիտում
17:38 15-04-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. նախկին ամուսինների վիճաբանությունն ավարտվել է ծեծով. կինը գործի է դրել շերեփը
Այս բաժնից
3196 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը