28180 դիտում
13:55 08-10-2016
Մայրաքաղաքի օրվա առթիվ վաղ առավոտվանից քաղաքացիները ժամանում են Էրեբունի փողոց ու թանգարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վաղ առավոտից Երևանը նախապատրաստվում է տոնել իր հիմնադրման 2798-ամյակը։ Այս տարի Երևանի տոնն անցկացվում է «Արևի քաղաք» խորագրի ներքո։
Քաղաքացիներն արդեն սկսել են հավաքվել Էրեբունի փողոցում և Էրեբունի ամրոցի մոտ, որտեղ անցկացվելու են մի շարք միջոցառումներ՝ նվիրված հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաքի օրվան։
Օրը հագեցած է լինելու 34 անուն բազմաժանր միջոցառումներով, որոնք կանցկացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 207+
207+