211652_close_icon
views-count5368 դիտում article-date 16:52 09-10-2016

Թուրքիայի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 17 զոհ, ավելի քան 30 վիրավոր

Թուրքիայի հարավում ականապատ մեքենա է պայթել: Այս մասին  հայտնում է  Reuters գործակալությունը: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտվող Շեմդինլի քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում: Լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 հոգի զոհվել է, ընդ որում 9 զինվորական և 8 խաղաղ բնակիչ: Նշվում է նաև, որ վիրավորների թիվը գերազանցում է 30-ը: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Քրդական բանվորական կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր