211652_close_icon
views-count11267 դիտում article-date 11:00 21-08-2016

Թուրքիայի քրդաբնակ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 30 զոհ, 100 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանից 64 կմ հեռու գտնվող Գազիանթեփ քաղաքում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է RBC-ն: Պայթյունի հետևանքով կա 30-զոհ, ավելի քան 100 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր են ստացել: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել քրդաբնակ քաղաքում՝ հարսանեկան արարողության ժամանակ: Թուրքական իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակում: Հայտնի է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել կին մահապարտը: Ահաբեկչության իրականցման համար տեղի իշխանությունները մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր