211652_close_icon
views-count85906 դիտում article-date 17:09 09-10-2016

Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական Խաչադրումը. Խաչքավորը ՄԱՊ-ի Ալիկն էր, սակայն կարիքավորներին տեղում օգնության ձեռք էր մեկնում Սամվել Ալեքսանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզի Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում տեղի ունեցավ Խաչադրման արարողություն՝ Սուրբ Խաչի վրա տեղադրվեց հերթական՝ 1716-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով քրիստոնյա Հայաստանի տարիքը: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկա էին Արագածոտնի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Նիգ-Ապարան հայրենակցական միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, հավատացյալներ, հյուրեր՝ ինչպես Հանրապետության մի շարք մարզերից, այնպես էլ արտերկրից: Այս տարվա խաչքավորն է Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ով ավելի շատ հանրությանը հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ մականվամբ: Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ եւ հոգեւոր դասի մասնակցությամբ 1716-րդ խաչի օծումից հետո այն ամրացվեց Սուրբ Խաչին: Խաչքավորը, դիմելով հավաքված հավատացյալ ժողովրդին, ասաց. «Այս կարեւոր արարողությունը եւս մեկ անգամ հաստատում է մեր հավատքը, միասնությունը եւ մեր անկախությունը եւ մեր անկախությունը ամեն գնով պահպանելու գաղափարը: Հիմա ուզում եմ ասել այն, ինչ բոլորդ եք մտածում: Պատահական չէ, որ պատմության ընթացքում բազմաթիվ տերություններ են անհետացել երկրագնդի երեսից: Բայց մենք մնացել ենք, կանք ու կմնանք, որովհետեւ ունենք մեծ հավատք, մեծ սեր եւ մեծ հարգանք մեկս մյուսի նկատմամբ»: Խաչադրման արարողությունից հետո Հույսի Խորանի աշխարհիկ բեմում և նրան շրջապատող տարածքում երկար ժամանակ հնչում էր զուռնան ու դհոլը և այդ ընացքում ելույթ ունեցան ՀՀ ճանաչված երգիչ, երգչուհիներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջոցառմանը մասնակցող մեծ թվով քաղաքացիներ մոտենում էին թե՛ պատգամավորների, թե՛ պաշտոնյաների և խնդրում, որպեսզի նրանք օգնեն իրենց ասելով, որ ունեն լույսի, գազի, ջրի պարտքեր և չեն կարողանում մարել: Պաշտոնյաների մեծ մասը «ցրում էին» իրենց դիմող կարիքավորներին և միայն առատաձեռն էր ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանը, ով գրեթե 30-ից ավելի քաղաքացու տեղում առձեռն դրամական օգնություն ցուցաբերեց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 694+
694+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր