211652_close_icon
views-count1888 դիտում article-date 09:01 11-10-2016

Հարկային եկամուտները ավելի քիչ են, քան պաշտոնական ցուցանիշները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, հարկերի հավաքագրման այն ցուցանիշը, որը ներկայացվում է պաշտոնապես, իրականությանը չի համապատասխանում։ Իրականում հարկային եկամուտները ավելի քիչ են, և դրանցում ներառված են գերավճարներ։ Այսինքն, անցած ամիսներին հարկային եկամուտների բարձր ցուցանիշներ ցույց տալու նկատառումներով տնտեսվարողներին ստիպել են «ավանսով» հարկեր վճարել։ Դա նշանակում է, որ այդ տնտեսվարողները հետագայում կանխավճարի չափով հարկեր չեն վճարելու։ Ըստ որոշ հաշվարկների, այդ կանխավճարների ընդհանուր գումարը կազմում է մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ Այլ կերպ ասած, տարին ամփոփելուց հետո կարող է ստացվել, որ բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են ոչ թե 70-75 միւիարդ դրամով, ինչպես կանխատեսում է կառավարությունը, այլ ավելի շատ, ասենք 110-130 միլիարդ դրամով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր