1257 դիտում
12:50 12-10-2016
Գլենդելի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Գելենդելի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ներկայացվեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Գլենդելի քաղաքապետարանի աջակցությամբ և “South Tech Systems” ընկերության հովանավորչությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները:
Ավելի քան 150 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:
«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը հոկտեմբերի 19-21 կներկայացվի Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում և այնուհետև Մոսկվայում:
[b]«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3438 դիտում
22:45 23-08-2016
Երևանի քաղաքապետարանում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»