2481 դիտում
13:29 12-10-2016
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորների
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագրով Մհեր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
Հոկտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Արսեն Մկրտչյանին: Արման Մկրտումյանն ընդգծել է, որ նրա աշխատանքային փորձառությունը, հմտություններն ու մարդկային որակը բավարար են դատավորի պարտականությունները գերազանց իրականացնելու և դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար:
Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ Վարչական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նորանշանակ դատավոր Մհեր Պետրոսյանին նշելով, որ նորանշանակ դատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը կնպաստեն, որ նա պատշաճ մակարդակով կիրականացնի արդարադատություն՝ բարձր պահելով դատավորի կոչումը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ վերոնշյալ դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:
Նմանատիպ նյութեր
3975 դիտում
20:57 01-03-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին
1601 դիտում
14:19 19-05-2022
Վճռաբեկ դատարանի դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձը կբարձրանա
2274 դիտում
11:09 18-04-2016
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»