211652_close_icon
views-count2430 դիտում article-date 15:39 12-10-2016

ԻՊ ահաբեկիչներն Իրաքում սկսել են պայթուցիկներով անօդաչուներ կիրառել

Իրաքում ծանր վիրավորվելեն Ֆրանսիայի զինված ուժերի 2 ծառաողներ։ Պատճառը, ինչպես նշում է Reuters գործակալությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից պայթուցիկներով անօդաչու սարքերի կիրառումն է։ Կայքը նշում է, որ որպես զենք պայթուցիկներով անօդաչուի կիրառման հետևանքով զոհվել է քրդական փեշմերգի 2 մարտիկ։ Ֆրանսիական Le Mode թերթի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։ Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիացի զինվորները վիրավորվել են այն բաից հետո, երբ բռնել են անօդաչուն, ինչից հետո այն պայթել է։ Սակայն դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով, թե՞ ոչ։ Առայժմ տեղի ունեցածը չեն արձագանքել ոչ ֆրանսիական իշխանությունները, ոչ իրաքյան բանակը և ոչ էլ քրդական փեշմերգի ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր