Վրաստանը Ուկրաինայից տեղեկատվություն է պահանջում պայթուցիկներով բեռների վերաբերյալ
Թբիլիսին սպասում է, որ Կիևը լրացուցիչ տեղեկություններ հայտնի Օդեսայից Վրաստանի տարածքով Վորոնեժ տեղափոխվող պայթուցիկներով բեռի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բասա Մգելաձեն։
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր վեց պայթուցիկ սարքերով բեռի կալանման մասին, որը Օդեսայից տեղափոխվում էր Վորոնեժ։ Նախաքննությունը շարունակվում է պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման դեպքի առթիվ։
Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ այս պատմության մեջ ներգրավված են Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ, իսկ կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի, ծագումով բաթումցի Անդրեյ Շարաշիձեն է։ Պետական անվտանգության ծառայությունը, սակայն, չի բացառում, որ գործը վերաորակվի որպես ահաբեկչություն նախապատրաստելու հոդված։
«Այս դեպքում մենք կհամագործակցենք ոչ միայն Ուկրաինայի, այլև այն երկրների հետ, որոնցով անցել է այդ բեռը: Մենք Ուկրաինային տեղեկատվություն ենք տրամադրել այդ փաստի վերաբերյալ և սպասում ենք նրանցից լրացուցիչ տեղեկությունների, որոնք կօգնեն հետաքննությանը», - ասել է Մգելաձեն: