1192 դիտում
16:45 12-10-2016
Երևանյան բարեկարգ բակերի թիվը կհամալրվի ևս մեկով
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման 2016 թ. աշխատանքները:
Շուտով բնակիչներին նոր տեսքով կներկայանա նաև Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 54/3 շենքի բակը: Արդեն ձևավորվել են խաղահրապարակներն ու սիզամարգային հատվածները, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավար, տարածքն էլ ցանկապատվել է:
Գործընթացն ամբողջապես կավարտվի հարակից մայթերի ու տարածքի ասֆալտապատումից հետո, և բակը, որպես հանգստի ու ժամանցի հարմարավետ վայր, կհանձնվի բնակիչներին: Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից վերջին տարիներին բարեկարգված և պատշաճ տեսքի բերված բակերի թիվը կավելանա ևս մեկով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
10:21 14-08-2015
Մայրաքաղաքում բարեկարգ ու գեղեցիկ կահավորված բակերի թիվն այս տարի կավելանա ևս շուրջ 400-ով
2417 դիտում
18:15 30-03-2016
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցների թիվը պակասել է մեկով
2096 դիտում
09:05 13-11-2021
Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը կավելանա մեկով. նախագիծը հասավ խորհրդարան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում