2099 դիտում
09:05 13-11-2021
Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը կավելանա մեկով. նախագիծը հասավ խորհրդարան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած դեռ այս տարվա մարտից խոսք էր գնում Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքի վերացման մասին, սակայն ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվելու է նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, կվերացվի ճարտարապետի հաստիքը, եւ դրա փոխարեն Երեւանի քաղաքապետի տեղակալի նոր հաստիք կավելացվի: Հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները:
Նկատենք, որ գլխավոր ճարտարապետի հաստիքի վերացման մասին սկսվեց խոսվել այն ժամանակ, երբ ձերբակալվեց նախկին ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ նա, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2.5 միլիոն դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1522 դիտում
21:56 27-10-2016
Քաղաքացիների ընդունելությունները՝ Երևանի քաղաքապետի տեղակալների և այլ պատասխանատուների մասնակցությամբ
2417 դիտում
18:15 30-03-2016
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցների թիվը պակասել է մեկով
1192 դիտում
16:45 12-10-2016
Երևանյան բարեկարգ բակերի թիվը կհամալրվի ևս մեկով
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ