211652_close_icon
views-count4056 դիտում article-date 12:09 13-10-2016

Կրոսը դարձավ պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող գերմանացի ֆուտբոլիստը

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը դարձավ պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող գերմանացի ֆուտբոլիստը: Հոկտեմբերի 12-ին 26-ամյա խաղացողը «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2022 թվականը: Նոր պայմանագրով Կրոսը կվաստակի տարեկան 20 մլն եվրո` ներառյալ հարկերը: Նախկին պայմանագրով գերմանացին ստանում էր տարեկան 10,9 մլն եվրո: Այժմ Տոնի Կրոսը գլխավորում է ամենաբարձր վարձատրվող գերմանացի ֆուտբոլիստների վարկանիշը` շրջանցելով Տոմաս Մյուլերին («Բավարիա», 15 մլն), Բաստիան Շվայնշտայգերին («Մանչեսթեր Յունայթեդ», 14 մլն) և Իլկայ Գյունդողանին («Մանչեսթեր Սիթիի», 12 մլն):

Նմանատիպ նյութեր