211652_close_icon

Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

views-count2673 դիտում article-date 22:02 19-05-2014
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի հետ երկրարաձգել է պայմանագրի ժամկետը, հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ նոր համաձայնագիրը ստորագրվել է բարելավված պայմաններով և այն նախատեսված կլինի մինչև 2018 թվականը: Ոչ պաշտոնական տվյալներով, Լիոնել Մեսսին տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ կստանա: Դա նշանակում է, որ արգենտինացին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր