4152 դիտում
18:36 13-10-2016
«Մենք պատրաստ ենք բրազիլական կապիտալի՝ Հայաստան ներհոսքին». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Նովացկիի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն կնպաստի հայ-բրազիլական տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև կապերի խորացումը, փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչին կնպաստի նաև 2016 թվականի օգոստոսին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Վարչապետն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության համար ունի չափազանց կարևոր նշանակություն, և առաջիկայում գործադիրն առաջարկելու է այս բնագավառի զարգացմանը միտված նոր մեխանիզմներ: «Մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև բրազիլական կապիտալի՝ Հայաստան ներհոսքին»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Էումար Նովացկին նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1603 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1456 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ