211652_close_icon
views-count4905 դիտում article-date 23:20 13-10-2016

«Չելսին» հերքել է Կոնտեի հրաժարականի մասին լուրերը

Լոնդոնի «Չելսին» հերքել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հրաժարականի մասին տեղեկությունը, որը տարածել էին մի շարք բրիտանական լրատվամիջոցներ: Որոշ առաջատար բուքեմեյքերական գրասենյակներ հանել են իտալացի մասնագետի հրաժարականի համար դրված խաղադրույքներրը: Ակումբում հայտնել են, որ Կոնտեն շարունակում է թիմը պատրաստել Անգլիայի առաջնության հերթական հանդիպմանը: Նշենք, որ Կոնտեի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2019 թվականը: Անգլիայի առաջնությունում 7 տուրից հետո թիմը 13 միավորով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսում է 6-7-րդ տեղերը:

Նմանատիպ նյութեր