211652_close_icon
views-count3902 դիտում article-date 10:38 14-10-2016

Ընտրություններ, որոնք խիստ կարևոր լինելով Հայաստանի համար, մնացին լուսանցքում. «Ազգ»

«Ազգ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախորդ շաբաթավերջին Վրաստանում և Ռուսաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք պակաս կարևորություն ունեն մեզ համար, քան, ասենք, Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցածն ու դեռ շարունակվող հետընտրական գզվռտոցը։ Ու մինչ Վրաստանի ընտրությունների արդյունքները գեթ ինչ-որ չափով լուսաբանության կամ մեկնաբանության արժանացան հայկական մամուլի կողմից, մանավանդ որ այնտեղ 3 վրացահայեր պատգամավոր էին ընտրվել, սակայն Պետդումայի ընտրությունները անտեսվեցին գրեթե ամբողջովին։ Այնինչ սկզբից ևեթ պարզ էր, որ Ռուսաստանի առաջիկա՝ 2018 թ.ի նախագահական ընտրություններին ընդառաջ՜ խորհրդարանական ընտրությունները որքան կարևոր են նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որն այնքան ջանասիրությամբ մինչև ընտրությունները չեզոքացնում Էր իրեն ընդդիմադիր հոսանքներին և նախապատրաստում քաղաքական իր նոր էլիտան, որը անկասկած առաջիկա 6-7 տարիներին լինելու է այդ երկրի քաղաքական կրեմը, դրանից բխող բոլոր ստորոգելիներով։ Իսկ մենք այդ էլիտայում իսպառ բացակայում ենք։ Ճիշտ է, այս անգամ էլ Պետդումայի պատգամավոր վերընտրվեց աշխարհահռչակ մեր հայրենակից, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, որի հայանպաստ գործունեության քաշն ու կշիռը սակայն, գոնե ինձ համար, մնում է անծանոթ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր