54864 դիտում
15:40 14-10-2016
Ղրղզստանի Ներքին գործերի նախարարը ցանկանում է Հայաստանի ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի կատարած աշխատանքային փորձը կիրառել նաև իր երկրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ղրղզստանի Ներքին գործերի նախարար,գեներալ-մայոր Կաշկար Ջունաշալիևը այցելել է ՀՀ ճանապարհային ոստիկանություն, Ճանապարհային ոստիկանության թիվ 1 քննական բաժին, ինչպես նաև «Սեքյուրիթի Դրիմ»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ղրղզստանի ՆԳ նախարարին ուղեկցել են ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը և ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ղրղզստանի ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել Հայաստանի Ճանապարհային ոստիկանության գործունեության արդյունքները և կարծիք է հայտնել, որ իրենց երկրում նույնպես կարելի է կիրառել այն փորձը, որոնց ինքը ականատես է եղել ճանապարհային ոստիկանությունում և «Սեքյուրիթի Դրիմ»-ում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+