2903 դիտում
18:35 14-10-2016
Վարչապետն ընդունել է Ռոստովի նահանգապետին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Գոլուբևի մասնակցությունը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նոր թափ կհաղորդի տարածաշրջանային փոխգործակցությանը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի իրացման նպատակով հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել համագործակցության զարգացումը մի շարք ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության և զբոսաշրջության:
Ռոստովի նահանգապետը նշել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի և գործարար շրջանակների հետ փոխգործակցության զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելու նպատակով: Այդ գործում Վասիլի Գոլուբևը կարևորել է նաև Ռոստովի հայ համայնքի ակտիվ գործունեությունն ու ներգրավվածությունը:
Նմանատիպ նյութեր
835 դիտում
17:51 10-09-2014
Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին
720 դիտում
14:20 25-05-2015
Վարչապետն ընդունել է Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետին
1174 դիտում
18:45 27-05-2014
ԱԺ փոխնախագահն ընդունել է Չեխիայի Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետին
Այս բաժնից
661 դիտում
21:39 23-10-2024
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
721 դիտում
21:23 23-10-2024
Հարվարդի համալսարանում ներկայացվել են Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները
1048 դիտում
20:58 23-10-2024
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային ահաբեկչության կապակցությամբ