1585 դիտում
18:17 16-10-2016
ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջարկում է փախստականներին տեղաբաշխել աշխարհի բոլոր երկրներում
«Պետք է աջակցենք նրանց ավելի շատ, քան նախկինում և տեղաբաշխենք փախստականներին ամբողջ աշխարհի երկրներում: Մենք տեղաբաշխման զանգվածային և արդյունավետ համակարգի կարիք ունենք: Ոչ միայն Եվրոպայում, այլև Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում»,- հայտարարել է ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այս մասին հայտնում է գերմանական DW-ի ծառայությունը:
Գուտերեշի կարծիքով՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Թուրքիան կամ Հորդանանը, պետք է ազատվեն փախստականների մեծ ճնշումից: Միաժամանակ, նա բերել է 1970-ականների օրինակը, երբ միջազգաային հանրությունը օգնել է Վիետնամի փախստականներին:
Սրանից զատ՝ Գուտերեշը հանդես է եկել ՄԱԿ-ի «մենթալիտետի փոփոխության» առաջարկությամբ: Նրա կարծիքով՝ կազմակերպությունը պետք է շատ ջանքեր գործադրի ճգնաժամերի կանխման հարցում: «Դիվանագիտությունը պետք է կանխի հակամարտությունները, սակայն մենք նաև պետք է նպաստենք կենսապայմանների բարելավմանը, անվտանգությանը, մարդու իրավունքների վիճակին և սահմանափակենք կլիմայի հետևանքները»,- ընդգծել է նա:
Նմանատիպ նյութեր
2506 դիտում
12:44 23-02-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է հակաահաբեկչական նոր վարչություն ստեղծել
1131 դիտում
15:32 17-09-2015
Եվրահանձնաժողովը հորդորում է ԵՄ խորհրդին տեղաբաշխել 120 հազար փախստականներին
10811 դիտում
21:44 12-07-2017
5 երկրներում բացվել են և 4 երկրներում էլ կբացվեն Հայաստանի ՏՏ ներկայացուցչություններ
Այս բաժնից
685 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
958 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
949 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ