211652_close_icon
views-count2509 դիտում article-date 12:44 23-02-2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է հակաահաբեկչական նոր վարչություն ստեղծել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշն առաջարկել է կառույցում նոր՝ հակաահաբեկչական վարչություն ստեղծել, որը կղեկավարի գլխավոր քարտուղարի տեղակալը, հաղորդում է Interfax-ը։ «Իմ նախընտրական առաջարկն է՝ կազմակերպության քաղաքական հարցերով վարչությունից հանել ահաբեկչության դեմ պայքարի ու գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության բաժինը և ստեղծել նոր՝ հակաահաբեկչական վարչություն»,-ասել է Գուտերրիշը նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ։ Նա ընդգծել է, որ վարչության ստեղծման միակ նպատակը հանդիսանում է նշված ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալելը։ Հավելել է նաև, որ նոր վարչությունը այլ երկրների քաղաքականությանը միջամտելու նպատակ չի հետապնդի, կառույցի անդամ որևէ պետության ինքնիշխանությունը չի ոտնահարի։

Նմանատիպ նյութեր