211652_close_icon
views-count14272 դիտում article-date 17:53 16-10-2016

Երևանում բախվել են BMW-ն ու ՎԱԶ 21 144-ը․ վերջինն էլ բախվել է կայանված Opel-ին․ վիրավորների մեջ է ՀՀ ՊՆ զորավարժարանի պետը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 01։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց բախվել են, Երևանի բնակիչներ 32-ամյա Բաղդասար Վարդանյանի վարած BMW մակնիշի 82 QQ 228 համարանիշի և 21-ամյա Նարեկ Ղազարյանի վարած ՎԱԶ 21 144 մակնիշի MX 145093 RUP համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ 21 144-ն էլ բախվել է նշված հասցեում կայանված Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչ Լյուդվիկ Բալյանին պատկանող Opel մակնիշի 35 AN 663 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Ն․ Ղազարյանն ու նրա ուղևոր Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Երեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարի Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Դ․ Վարդանյանը աշխատում է Զառա խանութ սրահի մենեջեր, իսկ վիրավոր Ա․ Երեմյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորավարժարանում որպես պետ։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր