211652_close_icon
views-count12025 դիտում article-date 20:10 16-10-2016

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ՀԱՊԿ առաջնորդների հետ քննարկել ենք` հիմնված փոխզիջումների վրա. Վլադիմիր Պուտին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները ղարաբաղյան հակամարտության խնդիրը քննարկել են փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ-ի նիստի ընթացքի մասին: «ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները վերացնելու նպատակով: Մենք որևէ կերպ պետք է արձագանքենք մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությանը, սակայն պետք է աշխատենք, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ են հասել անցյալից, կարգավորվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա: Հենց փոխզիջման, որին պատրաստ է գնալ և՛ մի կողմը, և՛ մյուսը: Այս համատեքստում քննարկել ենք նաև ղարաբաղյան խնդիրը», - ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ: ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Երևանում քննարկել են նաև Խորհրդային Միության նախկին պետությունների միջև առկա «որոշակի լարվածությունը»: Նյութր աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2016/10/16/Putin/2164733]www.tert.am[/url]

Նմանատիպ նյութեր