3848 դիտում
17:27 17-10-2016
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-արգենտինյան համագործակցության հարցեր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը:
Դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար` շեշտելով, որ գյուղատնտեսությունը հայ-արգենտինյան տնտեսական փոխգործակցության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող ոլորտ է:
«Հայաստանի և Արգենտինայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են երկկողմ գործակցության լավ ավանդույթներ, և առկա են հստակ նախադրյալներ այդ համագործակցությունը խորացնելու համար: Մենք պատրաստ ենք բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել, որպեսզի արգենտինյան փորձը և տեխնոլոգիական առաջընթացը կիրառություն գտնեն երկրի գյուղատնտեսության տարբեր ճյուղերում` գյուղմթերքի արտադրողականության և որակի բարելավման նպատակով», - նշել է նախարար Առաքելյանը:
Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Արգենտինայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակով` դեսպան Ուրրիոլաբեիտիան հավելել է, որ վերջին տարիներին երկու երկրների մասնագետները փոխայցեր են կատարել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիներն ուսումնասիրելու, փորձի փոխանակման, ծրագրերի իրականացման նպատակով, և այդ համատեքստում նոյեմբեր ամսին ակնկալվում է արգենտինացի մասնագետների հերթական այցը Հայաստան:
Դեսպանը նաև նշել է, որը վաղը Հայաստան են ժամանելու Գյուղատնտեսական փորձարկումների տարածաշրջանային կոնսորցիում (CREA) խմբի ներկայացուցիչները, որոնք կհանդիպեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ` մասնավորապես կաթնամթերքի արտադրության և լոլիկի մշակության ոլորտներում մասնագիտական քննարկումներ ունենալու և իրենց աշխատանքային մեթոդաբանությունը ներկայացնելու նպատակով, որը Արգենտինայում կիրառվում է 1960 թվականից և հաջողություններ է գրանցել տարբեր երկրներում: Բացի այդ, նախատեսվում է «Արմպրոդէքսպո» միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել սեմինար առավել լայն մասնագիտական շրջանակների համար:
Ողջունելով նախաձեռնությունը` Իգնատի Առաքելյանը կարևորել է մասնավոր ոլորտին այդ աշխատանքներում ներգրավելու և իրազեկելու հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
3377 դիտում
16:32 24-03-2016
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-արգենտինյան համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
6412 դիտում
16:06 18-10-2016
Քննարկվել են հայ-իրանական համագործակցության հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում
4549 դիտում
22:39 27-08-2018
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության հարցերը
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
697 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»