211652_close_icon
views-count20967 դիտում article-date 17:51 17-10-2016

Հանս Յոահիմ Վատցկե. Մխիթարյանի վերադար՞ձը. խելոք խաղացողը պետք է մի քիչ մտածի

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձը ակումբ: Հիշեցնենք, որ ամռանը հայ ֆուտբոլիստը 26 մլն ֆունտի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: ԱՊԼ-ի մրցաշրջանի մեկնարկից ի վեր Մխիթարյանը մանկունյանցիների կազմում ընդամենը մեկ է անգամ է ընդգրկվել մեկնարկային կազմում: «Մխիթարյանի վերադարձը հնարավոր չէ: Ցանկացած խելոք խաղացող պետք է մի քիչ մտածի, երբ տեղափոխվում է նոր միջավայր, նոր իրողություններ: Երբ դու խաղում ես այնպիսի պայմաններում, որոնք քո համար են աշխատում, ինչպես դա Դորտմունդում էր, ապա շատ տարօրինակ է հրաժարվել դրանցից, նրանից, ինչ դու ժամանակի ընթացքում ստեղծել ես: Մխիթարյանի դեպքում դա հենց իր որոշումն էր: Հնարավոր է, այդ հարցում նրան օգնեց Ռայոլան: Մինոն խելոք մարդ է, բայց` անհոգի», ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր