211652_close_icon
views-count30962 դիտում article-date 19:37 17-10-2016

«Ուդո» մականվամբ Սևանի նախկին քաղաքապետի «մուրազը փորը մնաց». մնում է տղամարդկություն ունենա ու շնորհավորի հաղթանակած մրցակցին

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանը մերժել է Սևանի նախկին քաղաքապետի թեկնածու, «Ուդո» մականվամբ Ռուդիկ Ղուկասյանի բողոքը, որը վերաբերում էր Սևանի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմանը: Նախկին քաղաքապետը դատարանին դիմել էր, որպեսզի ընտրությունների արդյունքներն անվաավեր ճանաչվեին: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուսումնասիրելով նախկին քաղաքապետի ներկայացրած բողոքը, որը վերաբերում էր, իբրև թե, լցոնումներին, ընտրակաշառքներին և այլն՝ գտել է, որ Ուդոյի ներկայացրածը ավելի շատ օդ է, քան հիմնավորված փաստեր և նրա նշած խախտումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 2-ին Սևան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ձայների ջաղջախիչ մեծամասնությամբ հաղթել էր Սարգիս Մուրադյանը՝ ստանալով 6671 քվե, Ռ. Ղուկասյանը՝ 3669, իսկ մյուս թեկնածու Արա Սմբատյանը՝ 1188 քվե: Սևանիցներն իմանալով վերաքննիչ դատարանի որոշման մասին ասում էին. «Մնում է՝ Ուդոն տղամարդկություն ունենա և ընդունի իր պարտութունը , կամ էլ թող մտովի երգի. «Ծփում է Սևանը, կանչում է Սևանը», բայց թող իմանա, որ Սևանը և սևանցին իրեն չեն կանչում:

Նմանատիպ նյութեր