12336 դիտում
15:41 04-06-2015
Պատգամավոր Յուվեցի Կարոյի «մուրազը փորը մնաց»
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գոհար Ենոքյանը, ով պնդում էր, որ ինքն այնմեղ է, արդարացվել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ ասելով, որ քրեական հետապնդումը Գ. Ենոքյանի նկատմամբ դադարեցվել է:
Հիշեցնենք, որ Գ. Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել էր, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չէր հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Կատարված հանցավոր արարքի համար 07.05.2015թ. քրեական գործով որոշում էր կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Գոհար Ենոքյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքին, մեղադրվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որպիսի հանգամանքը հիմք էր տալիս ենթադրելու, որ վերջինս կարող էր թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, այնուամենային, հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:
ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել նաև ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա):
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան