211652_close_icon
views-count2480 դիտում article-date 09:18 18-10-2016

ԿԲ-ն փորձում է ազատվել Համահայկական բանկից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ բանկի սեփականատերը փոխվելու է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը։ Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որն, ըստ Էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։ Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։ Փոխարենն ըստ էության չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում է 20 հազար դոլարը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր