3643 դիտում
09:45 18-10-2016
Ռուս կազմակերպիչներին դուր չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը «Վարդանանք» կտավի ներքո անցկացնելու գաղափարը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկացել են ՀԱՊԿ գագաթնաժողովը Գաֆէսճեան թանգարանում կազմակերպել՝ Խանջյանի «Վարդանանք» մեծածավալ որմնանկարի ներքո, որտեղ դեռ 2009թ. օգոստոսին տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը և 2010թ. Հայաստանի քաղհասարակության հետ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։
ՀԱՊԿ գագաթնաժողովի ռուսաստանցի կազմակերպիչներին դուր չի եկել «Վարդանանք» կտավի ներքո անցկացնելու գաղափարը, և վերջին պահին որոշվել է նախագահների նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները կազմակերպել այդպիսի միջոցառումների համար անհարմար նախագահական նստավայրում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6497 դիտում
20:37 04-08-2014
Դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս․ Վահե Ղազարյան
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են