211652_close_icon
views-count2333 դիտում article-date 10:44 19-10-2016

Կառավարության նոր ծրագիրը սկզբունքորեն տարբերվում է նախորդներից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է երկու հարց` կառավարության նոր ծրագրի նախագծի քննարկումը և այն ընդունելու նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշումը: «Ծրագիրը կառավարությունում արժանացել է հավանության և որոշվել է հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի հենց ծրագիրը: Նախորդ կառավարությունների ծրագրից այս մեկը սկզբունքորեն տարբերվում է: Եթե նախկին բոլոր ծրագրերի նախաբաններում առկա է եղել «ծրագիրը ներառում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները» նախադասությունը, այս մեկում նման ակնարկ անգամ չկա: Սա պատահականությո՞ւն է, թե՞ նոր վարչապետի սկզբունքային մոտեցումը՝ առայժմ դժվար է ասել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր