2972 դիտում
10:49 19-10-2016
ՀՀԿ-ն խանդի տեսարան է սարքում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր երեք ուժերի համագործակցությանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ բաղդասարյանն ասել է. «Մեկ գիշերվա քաղաքական ամուսնությամբ հանրությանը չեք խաբի»:
«ՉԻ» - Վահրամ Բաղդասարյանն, իհարկե, ավելի լավ գիտի, թե ինչպես պետք է խաբել հանրությանը, մանավանդ, որ այդ ընդդիմադիր երեք ուժերից երկուսը ժամանակին «քաղաքականապես ամուսնացած են եղել» ՀՀԿ-ի հետ, ընդ որում՝ ավելի տևական ժամանակով:
Բայց խնդիրը դա չէ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարցն այնպես է ներկայացնում, կարծես հանրությանը խաբել-չխաբելն էր պատճառը, որ ընդդիմության ավագանիներից 4-ը թաքուն քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին:
Հիմա «մի գիշերով» էին ամուսնացել, թե ավելի երկարաժամկետ՝ ի՞նչ նշանակություն ունի, կարևորը՝ որ «զագսով-բանով» համաձայնագիրը ստորագրել էին: Թե՞ ՀՀԿ-ն խանդի տեսարաններ է սարքում, որովհետև լավ գիտի, որ այդ ուժերից մեկն իրականում իր հետ է «ամուսնացած»: Կամ՝ առնվազն ժամանակ առ ժամանակ կատարում է ամուսնական պարտականությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
08:20 14-11-2014
«Խանդի» տեսարան` ՀԱԿ-ում. Ժողովուրդ
2128 դիտում
10:41 22-03-2016
26-ամյա ՀՀԿ-ական ընտրակեղծարարը տուգանվել է 500.000 դրամով. «Չորրորդ իշխանություն»
1554 դիտում
09:30 23-06-2016
ՀՀԿ-ն չի կողմնորոշվում Գյումրիի քաղաքապետի ընտրության հարցում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
715 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
949 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2266 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ